|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ավարտվել է Վատիկանում մեկնարկած՝ Հռոմի պապի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ըստ Milliyet-ի՝ փակ դռների հետևում կայացած հանդիպումը տևել է մեկ ժամ:
Թեև հանդիպման ընթացքում քննարկված թեմաների մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն թուրքական կայքը առանձնահատուկ կերպով շեշտել է , որ Հռոմի պապը Էրդողանին դիմավորել է դռների մոտ՝ Buon giorno (իտալերեն՝ բարի լույս) ասելով: Էրդողանն իր հերթին պատասխանել է Հռոմի պապին՝ ասելով՝ How are you (անգլերեն՝ ինչպե՞ս եք):
Նշենք, որ Էրդողանը կհանդիպի նաև Իտալիայի նախագահ Սերժիո Մուտարրելայի հետ: