|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ՄԱԿի գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների։ Երիտասարդները դիմել են ՄԱԿ-ին՝ անկախ դիտորդական առաքելություն ձևավորելու և հայ ռազմագերիների իրական վիճակը պարզելու պահանջով։ ՀՅԴ ՆԱՈւՄ անդամները նաև մեղադրել են միջազգային կառույցներին՝ լռելու, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների իրավունքների ոտնահարության առջև աչք փակելու համար։
«Այստեղ ենք՝ հիշեցնելու, որ ՄԱԿ-ի առաքելությունը խորհրդանշական չէ․ ազատությո՛ւն Բաքվում պահվող հայ գերիներին»․ ՀՅԴ ՆԱՈւմ վարչության ատենապետ Միրո Սարգսյանն անգլերենով դիմեց ՄԱԿ ներկայացուցչությանը։
Մանրամասն՝ տեսանյութում։