|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հունվարի 5-ին Լիբանանում Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուս եպիսկոպոսը այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա վեհափառ հայրապետին և նրան փոխանցել Ֆրանցիսկոս պապի շնորհավորական նամակը Նոր Տարվա և սուրբծննդյան տոնի կապակցությամբ:
Նամակում Հռոմի պապն իր բարեմաղթանքներն է հղել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, որպեսզի խաղաղություն հաստատվի աշխարհում, հատկապես այնտեղ, որտեղ ճգնաժամն ու բռնակալությունը դարձել են գերիշխող:
Հանդիպումը նաև առիթ է հանդիսացել Միջին Արևելքին հուզող հարցերի քննարկման համար: