|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի հակակոռուպցիոն դատախազությունը բողոքարկել է ուսապարկերի գնման գործում ներգրավված անձանց խափանման միջոցի մասին որոշումը: Գործում ներգրավված է նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդին՝ Ալեքսանդրը. հայտնում է РИА Новости-ին:
Կասկածյալներին ազատ են արձակել անձնական պատասխանատվության պայմանով: Դատախազությունն այդ միջոցը չափազանց մեղմ է համարում և պահանջում է կալանավորել գործում ներգրավվածներին:
Բողոքն ուղարկվել է Կիևի վերաքննիչ դատարան:
Նշենք, որ Ավակովի որդին մեղադրվում է ՆԳՆ-ի համար ուսապարկեր գնելու ժամանակ պետական միջոցները վատնելու մեջ: