|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի նախկին խորհրդական Իլյա Կիվան հայտնել է, որ երկրի ՆԳՆ ղեկավար Ալեքսանդր Ավակովի որդին ձերբակալվել է խուզարկությունից հետո, որն անցկացրել են ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները. հայտնում է Газета.ру-ն: Նրա խոսքով` խուզարկությունը որևէ արդյունք չի տվել: Ըստ նախկին խորհրդականի` Ավակովի որդուն պետք է տանեին դատարան:
Նրան ձերբակալել են ՆԳՆ-ի համար ուսապարկեր գնելու ժամանակ պետական միջոցները վատնելու գործի շրջանակում:
Կիվան նշել է, որ կատարվածի նպատակն է մանիպուլյացիայի ենթարկել նախարարին և ազդել նրա որոշումների վրա: