|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող հայաստանյան պատվիրակությունը չի տուժել երեկվա հրաձգությունից:
ԱԳ նախարարությունից տեղեկանում ենք, որ Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծությունից ՀՀ դիվանագետները չեն տուժել: Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան: Դեսպանությունը հետևում է իրադրության զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Դամասկոսում օգոստոսի 20-ին հրթիռակոծության հետեւանքով միջազգային ցուցահանդեսում չորս մարդ էր զոհվել, կային նաև վիրավորներ: