|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսն ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Խնդիրն այն է, թե որքանո՞վ են դրանք համատեղելի ՆԱՏՕ-ի համակարգերի հետ: Դրանք երբեք համատեղելի չեն լինի»,-հայտարարել է նա՝ ընդգծելով, թե իրենք պետք է սպասեն ու տեսնեն, թե Թուրքիան ինչ կերպ է օգտագործելու այս զենիթահրթիռային համակարգերը:
Նշենք, որ Ռուսաստանի կողմից Թուրքիային С-400 համակարգեր վաճառելու վերաբերյալ բանակցությունները սկսվել են մի քանի ամիս առաջ: Ըստ Bloomberg-ի՝ Անկարան դրա վրա ծախսելու է մոտ 2,5 միլիարդ դոլար: