|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանն ԱՄՆ-ից պատասխաններ է ակնկալում ռազմական կենսաբանական գործունեության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։
«Ուկրաինական լաբորատորիաներում իրականացված նախագծերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ռուսաստանի տարածքի անմիջական հարևանությամբ իրականացվել կամ մինչ օրս իրականացվում է կենսաբանական զենքի բաղադրիչների մշակում»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ Զենքի չտարածման և վերահսկողության դեպարտամենտի փոխտնօրեն Վորոնցովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի նիստում։
Ռուսական կողմի պնդմամբ՝ Պենտագոնը մասնակցել է Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանը։