|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ԲԱՏԷ-«Ալաշկերտ» (1:1) խաղից հետո տանտերերի կիսապաշտպան Միրկո Իվանիչը կիսվել է տպավորություններով:
«Խաղից հետո հիասթափությունը մեծ է: Այլ արդյունք էինք սպասում: Կարծում եմ, մենք այսօր ավելի լավ տեսք ունեինք:
Առաջին խաղակեսում լավ ֆուտբոլ խաղացինք, բայց 2-րդ խաղակեսում չկարողացանք նույն ֆուտբոլը ցուցադրել: Ւնքներս բարդացրինք մեր գործը: Երևանում ամեն գնով պետք է հաղթենք»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: