|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռումինիայի հայոց թեմի առաջնորդը առաջնագծում է: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ֆեյսբուքյան էջը, որտեղ նաեւ տեսանյութ է հրապարակվել:
«Ամբողջ սփյուռքի հայությունը այսօր մեկ գաղափարով լցված է օգնել, օգտակար լինել, պաշտպանել մեր Արցախի Հանրապետությունը: Երբեք չկարծեք, որ դուք առանձին եք, մենք պետք է հաղթենք, վստահ եղեք, որովհետեւ ձեզ նման առյուծասիրտ զինվորներ ունենք, դուք մեր հպարտությունն եք: Մենք ձեր առջեւ խոնարհվում ենք, մենք ձեզնով հպարտ ենք»,-ասում է թեմի առաջնորդը` դիմելով առաջնագծի զինծառայողներին: