|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անդրադարձավ ծխելու դեմ պայքարի ծրագրին: Նա նշեց, որ սեպտեմբերին նախաձեռնում են ծրագրի մշակում, որը կներկայացվի կառավարությանը: Ինչ վերաբերում է եղած արձագանքներին, նախարարը կարծիք հայտնեց, որ արձագանքների 80 տոկոսը կողմ է ծխելու դեմ գործուն միջոցառումների իրականացմանը, 20 տոկոսը` դեմ:
Հարցին` եթե նախարարը ծխող լիներ, կնախաձեռնե՞ր ծխելու դեմ պայքարի միջոցառումներ, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Հազվադեպ եմ ծխում: Ժամանակին ծխել եմ, և ինձ իրավունք չէի վերապահում արգելել ծխել օֆիսում: Հենց ես թողեցի ծխելը, մենք բոլորով դարձանք չծխող օֆիս»: