|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու ցանկություն չի ունեցել: Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չգիտի, թե ովքեր ու ինչի համար են տարածել իր հրաժարականի մասին լուրերը:
Հարցին՝ ինքը հրաժարական ներկայացնելու ցանկություն ունեցե՞լ է, ՀՀ վարչապետը կարճ պատասխանեց. «Ոչ, չեմ ունեցել»:
Դիտարկմանը, թե մամուլում խոսակցություններ են շրջանառվում իր և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև հակասությունների մասին, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես այդ հարցին անդրադարձել եմ: Դա ճիշտ չէ»: