|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«ՉԻ» տեղեկություններով` օրերս Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն իր մերձավոր շրջանակներում վերստին անդրադարձել է իր հրաժարականի մասին պատմությանը:
Նա նեղ միջավայրում ասել է, թե իր հրաժարականի պատճառը եղել է այն, որ ինքը դեմ է եղել ՀՀ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությանը: Կարապետյանն օրինակներով պատմել է, թե ինչպես է ինքը քննադատել տնտեսական այս կամ այն խնդիրը եւ ասել, որ ինչ արվում է` սխալ է, եւ դրա հետեւանքները ծանր են անդրադառնում պետության սոցիալ-տնտեսական վիճակի վրա: