|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը համարում է, որ աշխատանքային կապեր պահպանելու իրավունք ունի Սիրիայում քրդական խմբավորումների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ դա հարկավոր է թեկուզ հնարավոր բախումներից և այնպիսի իրավիճակներից խուսափելու համար, որոնք կարող են վտանգ ներկայացնել ռուս զինծառայողների համար:
Պուտինը հավելել է, որ քրդական գործոնը Սիրիայում իրավիճակի իրական գործոն է, և քրդերը նույնպես պայքարում են «Իսլամական պետության» դեմ: