|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի վերադարձը G8 ձևաչափին անհնար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ն չի ճանաչում միջազգային իրավունքի հիմքերը: Նման հայտարարություն Բունդեսթագում արել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. հայտնում է ТАСС-ը:
Նա նշել է, որ Ռուսաստանը չի ներկայացվի Էլմաուում կայանալիք գագաթաժողովին, քանի որ G7 ձևաչափը ԵՄ-ն հասկանում է որպես ընդհանուր արժեքների ընկերակցություն:
Մերկելը նաև նշել է, որ «կամ-կամ» մտածելակերպը, երբ որոշակի երկրի պետք ընտրի ԵՄ-ի և Ռուսաստանի միջև, անընդունելի է: «Օրինակ` մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը սերտ տնտեսական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ»,- ասել է նա: