|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մարտի 17-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 68 շենքի մոտակայքում գտնվող կավաշեն պարիսպը փլուզվել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շենքի մոտակայքում կառուցված մոնոլիտ-բետոնե պատնեշը փլուզվել է մոտակայքում կայանված РАФ մակնիշի և ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենաների վրա:
Պարզվել է, որ տեղում աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: