|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի պատճառով Ադանայում ԱՄՆ հյուպատոսարանն անվտանգության միջոցառումներ է ձեռնարկում։
Ըստ Adanamedya-ի՝ երկաթե պարիսպով շրջափակված հյուպատոսարանը ահաբեկչության վտանգից պաշտպանվելու համար շենքի մոտ 5 մետր բարձրությամբ բետոնե պարիսպ է կառուցում։
Շենքի մոտ խանութներ ունեցող առևտրականները, սակայն, բողոքել են՝ նշելով, որ արգելվում է ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների տեղաշարժը։
Նշվում է, որ փաստաբանները պատրաստվում են դատի տալ հյուպատոսարանին, որը նման շինության թույլտվություն ունենալու փաստաթուղթ չի ներկայացրել:
ԱՄՆ հյուպատոսարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իրենք պարտավոր են անվտանգության նախաձեռնություններ անել, որպեսզի թե' թուրքերը և թե' ամերիկացիները չառերեսվեն ահաբեկչության վտանգի հետ: