|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ում և Կանադայում բնակվող հայ ուսանողները փետրվարի 9-ին մասնակցել են «Ժխտման բիծը» խորագիր կրող ամենամյա լուռ բողոքի ակցիային` ընդդեմ Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման:
Ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն, բողոքի ցույցերը համակարգվել են Համահայկական ուսանողական ասոցիացիայի կողմից: «Ժխտման բիծը» միջոցառումն առաջին անգամ նախաձեռնվել է 2011-ին` որպես լուռ բողոքի ցույց, որն ուղղված է բարձրացնելու իրազեկությունը Ցեղասպանության և դրա ճանաչման անհրաժեշտության հարցերի շուրջ:
Լուռ ակցիայի ընթացքում ցուցարարները պաստառներ են պատրաստել`Ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող տարբեր կարգախոսներով: Ցույցերն անցկացվել են համալսարանական շենքերի և այլ հաստատությունների դիմաց:
Այս տարի ցույցերին մասնակցող կրթական հաստատությունների թվում էին Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, Սանտա Բարբարայի համալսարանը, Փասադենայի համայնքային քոլեջը, Գլենդելի համայնքային քոլեջը, Եյլի համալսարանը և Փրինսթոնի համալսարանը: