|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած` Ցեղասպանության ժխտման քրեականացման բանաձևի մասին՝ նշելով, որ այն «խոսքի ազատությունը սահմանափակող» է:
Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան մոտիկից հետևել է այդ բանաձևի պատրաստման և ընդունման ընթացքին:
«Դեռևս չօրինականացված այս օրինագիծի՝ այս տեսքով ընդունման դեպքում այն կպարունակի խոսքի ազատության սահմանափակման պոտենցիալ ռիսկեր: Մենք կշարունակենք հետևել Ֆրանսիայի Սենատում գործընթացին: Հույս ունենք, որ ֆրանսիական Սենատը կհանի խոսքի ազատությունը սահմանափակող տարրերը», - ասվել է հայտարարության մեջ: