|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀՇ վարչության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Իր այս որոշումը նա բացատրում է հարազատ քաղաքական ուժի՝ ոչ գաղափարական հենքի վրա ստեղծված դաշինքով ընտրություններին մասնակցելու հանգամանքով։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ առհասարակ դուրս գա ՀՀՇ-ից, Արզումանյանը պատասխանեց՝ ավելացնելու ոչինչ չունեմ։ ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանի հեռանալ-չհեռանալու հավանականության մասին լուրը թերթը փորձել է ճշտել նաեւ վարչության անդամ Արարատ Զուրաբյանից, ով, սակայն հեռախոսազանգերին այդպես էլ չի պատասխանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում