|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս չկա որևէ հստակություն և որոշակիություն իր հետագա քաղաքական գործունեության, համագործակցությունների վերաբերյալ, սակայն ասաց, որ քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի հետ ընթանում են: «Այս պահին դեռևս քննարկումների փուլն է: Քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի հետ ընթանում են, բայց որևէ հստակություն դեռևս չկա»,- ասաց նա:
Հարցին՝ համագործակցության վերաբերյալ քննարկումները վերաբերում են նաև Գագիկ Ծառուկյանի կողմից ստեղծվելիք դաշինքի՞ն, Արզումանյանը դրական պատասխան տվեց: «Բայց, կրկնում եմ՝ որևէ հստակություն չկա, հստակ չէ անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը»,- ասաց նա: