|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հանձնարարական տվեց: Վարչապետի խոսքով՝ հունվարի 24-ին Մոսկվայում պաշտոնական այցի շրջանակներում հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների՝ առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելը: Նա հանձնարարեց ԱԱԾ-ին` մինչև մարտի 1-ը ապահովել հարցի տեխնիկական լուծումները, որպեսզի դրանից հետո ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրով կարողանան մուտք գործել Հայաստան:
«Հանձնարարում եմ Զբոսաշրջության պետական կոմիտեին` այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով` ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ»,- ասաց նա: