|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը, ով պայմանագիր է ստորագրել ուկրաինական «Զարյա»-ի հետ, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանին:
«Ինձ համար հաճելի է նման համեմատությունները և երկրպագուների կարծիքը: Հենրիխի հետ ես խաղացել եմ հավաքականում: Նա շատ լավ մարդ է և, իհարկե, հիանալի ֆուտբոլիստ: Ցանկանում եմ առաջ գնալ, որ խաղամ այն մակարդակով, ինչպես նա: Ուրախ կլինեմ, որ մեր մարզչին հաջողվի ինձ այդ մակարդակի հասցնել»,- ասել է Կադիմյանը: