|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այն, որ ՀԱԿ-ը հիմա արտահերթ նախահագահական ընտրությունների փոխարեն Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջում, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը yerkir.am-ի հետ զրույցում համեմատեց «Ոսկե ձկնիկի» պառավի պահվածքի հետ` այս չեմ ուզում, այն եմ ուզում:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը չցանկացավ պատասխանել ՀԱԿ-«Ժառանգություն» հավանական համագործակցության մասին` մեր թղթակցի հարցին, միայն պատասխանեց, որ «դա հավանական է այնքանով, որքանով որ»:
ՀԱԿ-իշխանություն երկխոսության վերաբերյալ մի շարք հարցերի Մարտիրոսյանը պատասխանել եւս չցանկացավ, նշելով` թե «էլ դարդ ու ցավ չունի, ՀԱԿ-ի հարցերին պետք է պատասխանի»:
Անդրադառնալով սեփական կուսակցությանը` պատգամավորը նշեց, որ «Ժառանգությունը» հսկայական խնդիրներ ունի: Մեր այն դիտարկմանը, թե այդ խնդիրների մեջ նաեւ նոր խորհրդարանում հայտնվելն է, Մարտիրոսյանը վստահեցրեց, որ դա հսկայական խնդիր չէ, այլ զուտ անհանգստություն: