|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ԲՀԿ-ն լքած պատգամավորներից է, և առաջիկա խորհրդարանում նրա՝ լինել-չլինելու հարցը դեռևս անորոշ է:
Yerkir.am-ը Կարապետյանից հետաքրքրվեց՝ դեռ որոշակիություն չկա՞ նրա ծրագրերում, և լինելո՞ւ է, արդյոք, հաջորդ խորհրդարանում:
Պատգամավորի խոսքով՝ դեռ հստակ չգիտի՝ ինչ է լինելու: «Ես դեռ ոչինչ չգիտեմ և հլը որ չեմ էլ ցանկանում մտածել այդ մասին»,- ասաց Կարապետյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է չլինի հաջորդ խորհրդարանում, պատասխանեց. «Մի քանի օրից պարզ կլինի»: