|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տիգրան Համասյանը Երևանում մենահամերգով հանդես կգա: Համերգը տեղի կունենա մայիսի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգն, ի դեպ, «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում է լինելու:
Ինչ վերաբերում է նոր ալբոմին, այն կթողարկվի մարտի 31-ին: «An Ancient Observer»-ը ներառում է 10 ստեղծագործություն: «Այս երգերը երաժշտական դիտարկումներ են աշխարհի մասին, որտեղ մենք հիմա ապրում ենք, և պատմության բեռի մասին, որ կրում ենք մեզ հետ»,- ասել է Համասյանը:
Ներկայացնում ենք ալբոմում ընդգրկված ստեղծագործություններից մեկը: