|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրիակոս Ամիրիդիսը անհետ կորել է Ռիո դե Ժանեյրոյում, հայտնում է Globo հեռուստաալիքը։
Դեսպանը Ռիո էր ժամանել՝ սուրբծննդյան արձակուրդներն այնտեղ անցկացնելու նպատակով։ Նրա անհետացման մասին հայտնել է կինը, որը չի կարողացել հեռախոսով կապվել ամուսնու հետ:
Ոստիկանությունը սկսել է որոնել դիվանագետին, իշխանությունները օգնության խնդրանքով դիմել են բնակչությանը։ Վերջին անգամ դեսպանին տեսել էին դեկտեմբերի 26-ին։