|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բրազիլիայում ջրային տարերքն արդեն 710 մարդու կյանք է խլել: Երկրի կառավարությունը մոտավոր տվյալներ իսկ չի հաղորդում ջրհեղեղի գոտում հայտնված մարդկանց թվի մասին:
Օդերեւութաբանների կանխատեսումներով, առաջիկա մի քանի օրում չեն դադարի հորդառատ անձրեւները, եւ ջրի մակարդակը արդեն ջրհեղեղված շրջաններում կշարունակի բարձրանալ, ինչը զգալիորեն դժվարացնում է փրկարարական աշխատանքները:
2011-ի հունվարի կեսերին սկսված ջրհեղեղից առավելապես տուժել է Ռիո դե Ժանեյրո նահանգը: Նախնական տվյալներով, տարերային աղետի հետեւանքների վերացման համար կպահանջվի նվազահույնը 1,2 մլրդ դոլար:
2011-ի սկզբին Բրազիլիայում, ինչպես նաեւ Ավստրալիայում ու Ֆիլիպիններում սկսված ավերիչ ջրհեղեղները բացատրում են Լա Նինյա կլիմայական երեւույթով: