|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայում հերթական հարձակումն է տեղի ունեցել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքի վրա:
Ըստ Demokrathaber-ի՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Ադանա քաղաքում տեղի ունեցած հարձակման ընթացքում անհայտ անձինք կոտրել են կուսակցության շենքի դռներն ու ապակիները, անօգտագործելի վիճակի հասցրել կահույքը:
Հարձակվողները նաև «Եկանք, չկայիք» սպառնալից գրառումներ են արել պատերին: Նշենք, որ այս գրառումը համարվում է նրանց ստորագրությունը:
Կուսակցությունը դիմել է գլխավոր դատախազություն: