|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի Ալանիա շրջանում քարկոծել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքն ու հարձակվել քուրդ առևտրականների վրա:
Ըստ T24-ի` դեպքի վայր ժամանած ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելով ամբոխին:
Արդեն կեսօրին 1000 հոգանոց մի խումբ Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ պաստառներով երթ է կազմակերպել: Ցուցարարներից մեկը քրդամետ կուսակցության շենքի պատին Թուրքիայի դրոշն է տեղադրել:
Կայքը տեղեկացնում է, որ տեղի ունեցած հարձակման հետևանքով 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, լուրջ վնաս է հացվել նաև քուրդ առևտրականների խանութներին:
