|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հերթական հանձնարարականներին: Մասնավորապես` խոսելով նախարարությունների կողմից առաջարկվող միջոցառումների ու խնդիրների տարեկան ծրագրերի մասին` նա նշեց, որ կան առաջարկություններ, որոնք հիմնավորված չեն չափելի քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ, ուստի այդ ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Վարչապետը հանձնարարեց այդ ուղղությամբ աշխատանքները ավարտել առաջիկա երկու- երեք օրերին:
«Հաջորդ շաբաթվանից սկսած` նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք կքննարկենք ներկայացված տարեկան միջոցառումների կետերն ու գերակա խնդիրները»,- ասաց Կարեն Կարապետյանը: