|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել է զինծառայողների պլանային հերթափոխը. հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մոտ 3 հազար զինվոր և սերժանտ ծառայությունը կշարունակի ռազմական շրջանի միավորումներում:
«Նրանց կփոխարինեն ռազմական ուսումնական կենտրոններում և զորամասերում պատրաստված մասնագետներ: Ժամանող անձնակազմը կտեղաբաշխվի ըստ մասնագիտությունների` Գյումրիի և Երևանի ռազմական կայազորների ստորաբաժանումներում»,- ասվում է հաղորդագրությունում: