|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել է, որ ԺԴԿ-ն դադարեցնում է իր գործունեությունը մեջլիսում:
Ըստ Aksam-ի՝ ԺԴԿ-ն, որի պատգամավոր է նաև ազգությամբ հայ Կարո Փայլանը, նման որոշում է կայացրել իր համանախագահների և պատգամավորների ապօրինի ձերբակալությունից հետո:
ԺԴԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշել է դադարեցնել օրենսդիր մարմնի աշխատանքներին` իր մասնակցությունը՝ ի պատասխան բռնությունների: