|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
AnfNews-ը տեղեկացնում է, որ Թուրքիայում քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը տեղափոխվել են Դիարբեքիրի դատարան՝ կալամավորման պահանջով: Այս պահին դատարանի դիմաց հավաքված բազմությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել ապօրինաբար ձերբակալվածներին:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, Թուրքիայի իշխանությունների հրամանով, ձերբակալվել է ԺԴԿ-ի 11 անդամ, այդ թվում՝ կուսակցության համանախագահները:
Ձերբակալման որոշումը Թուրքիայում և աշխարհի քրդաբնակ այլ քաղաքներում մեծ աղմուկ է բարձրացրել: Տարբեր երկրներում մարդաշատ ցույցեր են տեղի ունենում: