|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատրաստվում էր գալիք մենամարտին, որը նախանշված էր նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում: Մրցակիցը բրիտանացի Մարտին Մյուրեյն էր, ում հետ մեր հայրենակիցն արդեն մեկ անգամ մենամարտել է: Աբրահամի եւ Մյուրեյի միջեւ առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերին եւ ավարտվել Արթուրի հաղթանակով:
Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի մենամարտը չեղարկվել է, քանի որ մարզումների ընթացքում` սփարինգ մենամարտի ժամանակ, Արթուր Աբրահամը վնասել է արմունկը: ՄԱրզիկը երեք շաբաթ պետք է դադարեցնի մարզումները: Թե ե՞րբ կկայանա Արթուր Աբրահամի գալիք մենամարտը և ո՞վ կլինի մրցակիցը, դեռ որոշված չէ: