|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկյան IMDb կինոպորտալը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կյանքը ներկայացնող «Reis» («Առաջնորդ») ֆիլմի ներկայացման ժամանակ օգտագործել է «բռնապետ» բառը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Amazon.com-ին պատկանող` աշխարհի ամենամեծ կինոպորտալի կողմից ֆիլմի վերաբերյալ պատրաստված ծանուցման մեջ օգտագործվել է հետևյալ ձևակերպումը. «Ֆիլմը պատմում է 2014 թվականից Թուրքիայի նախագահը հանդիսացող թուրք դիկտատոր Ռեջեփ Թայիփ Էրդողանի կյանքի մասին»:
Ըստ թուրքական Sondakika.com լրատվական կայքի` այս ձևակերպումը թուրքերի շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել: Կայքի ղեկավարությանն ուղղված դիմումների արդյունքում տեղադրված ձևակերպման մեջ «դիկտատոր» բառը փոխարինվել է «քաղաքական գործիչ»-ով: