|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը, խորհրդարանում ներկայացնելով հաշմանդամների սոցիալական ապահովության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մասին օրինագիծը, արտասվել է: Նա պատմել է 17-ամյա մի հաշմանդամի մասին, ով խնդրել է իրեն ամեն հնարավորն անել այդ օրենքի ընդունման համար:
Նոր սոցիալական փաթեթի ընդունման դեպքում, որը նախատեսում է լրացուցիչ անհատական խնամք եւ վերականգնողական ծրագրեր, ավստրալական բյուջեից տարեկան մոտ 15 մլրդ դոլար կպահանջվի: