|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Տուլայում վթարված ավտոբուսի վարորդը՝ 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, ավելի վաղ վարչական պատասխանատվության էր ենթարկվել ՌԴ-ում անսարք մեքենա վարելու համար: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը տեղի էր ունեցել Մոսկվայում հուլիսի վերջին: Այդ մասին LifeNews-ին հայտնի է դարձել իրավապահ մարմիններում աղբյուրից:
Ի դեպ, «Կինգ Դելյուքս»-ից մեզ տեղեկացրեցին, որ իրենք տվյալ միջադեպի վերաբերյալ որևէ ինֆորմացիա չունեն:
Հիշեցնենք, որ ՌԴ ՆԳՆ աշխատակիցները կատարվածի երկու վարկած են դիտարկում` ավտոբուսի անսարքությունը կամ այն, որ վարորդը կարող էր քնել ղեկին: