|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատն այս շաբաթ քննարկելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Ըստ «Նոր հառաջ»-ի՝ Փափազյանը, անդրադառնալով Սենատում այդ օրինագծի նկատմամբ տրամադրություններին, նշել է, որ այդ հարցով խորհրդարանականների հետ ստույգ աշխատանքներ են տարվում: «Ակնկալվում է հաջող ընթացք»,- ասել է նա:
Փափազյանը նաև հույս է հայտնել, որ հուլիսի 1-ին Ազգային ժողովում ընդունված նախագիծը Սենատի կողմից կվավերացվի: