|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման մասին` Armenian Genocide Education Act ((AB 1915)) բանաձևը:
Ըստ Ancawr-ի՝ սենատը, ձայների 36/0 հարաբերակցությամբ, ընդունել է օրենք, որով Հայոց ցեղասպանությունից փրկվածների և ականատեսների բանավոր վկայությունները ներառվում են Կալիֆոռնիայի անվճար միջնակարգ դպրոցների մարդու իրավունքների առարկայի ծրագրերում:
Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման մասին նախագիծը հեղինակել է սենատի անդամ Ադրին Նազարյանը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է օրենքի ընդունումը: