|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Օրեր առաջ զարմուհու ամուսնական արարողության ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ամուսնական կյանքի մասին «խորհուրդներ» էր տվել նորապսակներին:
Դիմելով իր զարմուհուն՝ Յըլդըրըմն ասել էր. «Ենթարկվիր ամուսնուդ, որպեսզի հանգիստ ապրես: Ամուսնուդ զայրացած պահին «լավ» ասելն իմացիր»: Այս խորհուրդները, սակայն, երկրում դժգոհության ալիք են բարձրացրել, հատկապես` կանանց շրջանում, ովքեր նրա հայտարարությունները համարել են կանանց իրավունքների ոտնահարում:
Թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին պատկերել է «ենթարկվելու» կոչ անող Յըլդըրըմին:
