|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր Արցախում նշվել է Ստեփանակերտի օրն եւ քաղաքի վերանվանման 93-րդ տարեդարձը:
Մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունեցել բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված մայրաքաղաքի տոն օրվան, տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
ՀՀ եւ ԼՂՀ պետական բարձրաստիճան այրեր ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Ստեփան Շահումյանի հուշարձանի, ում պատվին 93 տարի առաջ ԼՂԻՄ նախկին մարզկենտրոնն անվանակոչվել է:
Երեխաների մասնակցությամբ Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել նկարչություն ասֆալտի վրա, ինչպես նաև պլեներային նկարչություն, լարախաղ, ցուցահանդես-վաճառք:
Քաղաքի օրվան նվիրված միջոցառումները եզրափակվել են Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայանալիք տոնական համերգով:








