|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ում այս օրերին ԱԺ-ում չէինք հանդիպել, այսօր եկել էր խորհրդարան: Նա չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, բայց գլխավոր դատախազի և ռադիոյի և հեռուստատեսության ազգային հանձնաժողովի անդամի ընտրությունից հետո մի քանի հարցերի, այդուհանդերձ, կցկտուր պատասխանեց: Մանուկյանն ասաց, որ լրատվամիջոցներով է հետևել գլխավոր դատախազի թեկնածուի ելույթներին:
Հարցին`ինչո՞ւ հենց այսօր եկավ Ազգային ժողով, պատգամավորը պատասխանեց. «Ըտենց նպատակահարմար գտա, էլ ոչ մի հարցի չեմ պատասխանի»:
Բայց անդրադարձավ նաև Ծառուկյանի վերադարձի մասին` որոշ շրջանակների պահանջին: «Նորմալ է, թող պահանջեն»,- ասաց նա:
Նշենք, որ վերջին շրջանում լարվել են ԲՀԿ-ի եւ Աբրահամ Մանուկյանի հարաբերությունները: