|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր Yerkir.am-ը փորձեց ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի տպավորությունը պարզել Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի վերաբերյալ: «Ընդհանրապես չեմ հետաքրքրվում»,- ասաց Աբրահամ Մանուկյանը:
Նշեցինք, որ Քիմ Քարդաշյանին արդեն վարչապետն է ընդունել, ինչպե՞ս կարող է չհետաքրքրվել այդ փաստով: «Իրանց խնդիրն ա, ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում»,- կրկնեց պատգամավորը: Նա, իհարկե, ընդունեց, որ Քիմ Քարդաշյանի այցը կարող է ինչ-որ դրական ազդեցություն ունենալ:
Մեր հարցին` իսկ առհասարակ ի՞նչ գիտի Քիմ Քարդաշյանի մասին, Աբրահամ Մանուկյանը պատասխանեց. «Անձամբ չեմ ճանաչում, բայց լսել եմ, կարդացել եմ իրա մասին: Գիտեմ, որ Ամերիկայում բնակվող աղջիկ ա»: