|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նվազել է Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններ ընդունվել ցանկացողների թիվը: Այս տարի հոգևոր հաստատություններ ընդունվելու հայտ է ներկայացրել 60 դիմորդ, այդ թվում են նաև Հառիճի Թրբանճյան վարժարանի շրջանավարտներ:
Նախորդ տարվա 77 դիմորդներից Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններ ընդունվել է 43 սան, որոնցից 14-ը` Գևորգյան ճեմարան, 29-ը՝ Վազգենյան դպրանոց, իսկ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան է ընդունվել թվով 15 սան:
Ներկայումս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում 2016-2017 ուս. տարվա ընդունելության քննաշրջան է: