|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրո-2016-ի քառորդ եզրափակչում այսօր կմրցեն Ֆրանսիայի և Իսլանդիայի հավաքականները: Ինչպես հայտնում է CNN-ը, Իսլանդիայի նախագահը խաղին կհետևի ֆանատների տրիբունայից.
«Ինչու՞ ես նստեմ VIP օթյակում և ըմպեմ շամպայն, եթե դա կարող եմ անել աշխարհի ցանկացած կետում: Ֆանատների հետ լինելու եմ տրիբունայում, և հագնելու եմ իմ երկրի հավաքականի մարզաշապիկը»,-ասել է նախագահը:
Գվյուդնի Յոուհաննեսսոնը 48-ամյա իսլանդացի պատմաբան և թարգմանիչ է, ով նախագահական ընտրություններում հաղթել է հունիս ամսին: