|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մեկնարկել է Եվրոպայի 15-րդ առաջնությունը: Մեկնարկային խաղում Ֆրանսիայի հավաքականը մրցում է Ռումինիայի հետ: Հանդիպման 58-րդ րոպեին Օլիվե Ժիրուն առաջ է մղել տանտերերին: 65-րդ րոպեին ռումինացիները հավասարեցրել են հաշիվը: 11 մետրանոց հարվածն անվրեպ է իրացրել Ստանչուն: Ֆրանսիայի հավաքականը հաղթական գոլը խփել է հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ: Հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Դիմիտրի Պայեն: