|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արաբկիրի մանկապարտեզներում մեր երեխաներին մատուցվող սննդի և առօրյա աշխատանքների նկատմամբ խիստ վերահսկողություն է սահմանված: Այսօր անսպասելի այցեր եմ կազմակերպել երկու նախակրթարաններ և անձամբ հավաստիացել սննդի բարձրակարգ որակին ու ընթացիկ օրվա ճիշտ կազմակերպվածությանը:
Ավելորդ չեմ համարում կրկին նշել, որ այս բնագավառում թերացումներն աններելի են: Հ. 27, 28 և 32 մանկապատեզների տնօրենների կողմից բարձրաձայնված բոլոր հարցերին հանձնարարել եմ անմիջապես ընթացք տալ և սեղմ ժամկետներում բոլոր խնդիրները կարգավորել»: