|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Արաբկիրի նորանշանակ թաղապետ Հովհաննես Վարդանյանը բնակիչների ընդունելություն է կազմակերպել: 20-ից ավելի բնակիչներ ներկայացրել են իրենց խնդիրները: «Մի բան միանշանակ է՝ վարչական շրջանի ղեկավարի գրասենյակից մերժված չի հեռանա և ոչ ոք, սակայն դա չի նշանակում, որ հնարավորություն ունենք այո ասել բոլոր հարցերին: Ամեն դեպքում աջակցելու ենք միշտ: Եթե որևէ բան մեր լիազորությունների շրջանակներից դուրս է, դարձյալ կօգնենք, քանի որ համագործակցում ենք, թե պետական, թե մասնավոր բազմաթիվ կազմակերպությունների հետ: Մյուս դեպքերում կառաջարկենք այլընտրանքային տարբերակներ»,- Facebook-ի իր էջում գրել է թաղապետը: