|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երևանում առաջիկայում կտեղադրվի «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձանախումբը. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
«Մենք, ավագանու որոշմամբ, արդեն հավանություն տվել ենք տեղին: «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կունենանք «Արարատ-73» թիմի ֆուտբոլիստների արձանախումբ»,- ասաց նա:
Հարցին, թե բոլոր ֆուտբոլիստների արձաննե՞րն են լինելու, Արեյանը դժվարացավ հստակ պատասխանել:
«Ճիշտն ասած, ես լավ չեմ տիրապետում, թե քանի ֆուտբոլիստի արձան կլինի, բայց կարող եմ ասել, որ լինելու է արձանախումբ: Կարծում եմ, որ նրանք արժանի են: Մենք մեր արժեքներով պիտի հպարտանանք, արձանները պետք է դառնան մեր կյանքի մասնակիցը»,- ասաց փոխքաղաքապետը: